HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». քաշի աջ կայնի

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը որակյալ աշխատուժի կարիք ունի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ տեղեկացրել է, որ մայրաքաղաքում այսօր ավտոբուսի վարորդի 300 թափուր տեղ կա՝ 80 հազար դրամ աշխատավարձով:

«ՉԻ» - Տարոն Մարգարյանը երեւի լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում «աշխատատեղ»: Դա այն է, երբ մարդն ամեն օր գնում է աշխատանքի եւ դրա դիմաց ստանում այնքան գումար, որով ինքն ու իր ընտանիքը կարող են գոյատեւել: 80 հազար դրամով գոյատեւել հնարավոր չէ, հետեւաբար՝ այդ 300 թափուր տեղերն աշխատատեղ չեն:

Նույն  հաջողությամբ Տարոն Մարգարյանը կարող էր հայտարարություն տալ որեւէ թերթում. «Պահանջվում են 300 ստրուկներ՝ էշի պես աշխատելու համար: Ախպեր, մեկ ա պարապ եք, գոնե պապիրոսի փողը կհանեք»:

Ի դեպ, հետաքրքիր է՝ Տարոն Մարգարյանն ինքը կհամաձայնե՞ր 80 հազար դրամով ավտոբուս քշել: Տիգրան Սարգսյանի մասին չենք հարցնում. նա հաստատ «տակ կտար», նրա քշած ավտոբուսը ոչ ոք չէր նստի: Կամ էլ նստելուն պես կասեին՝ «վարպետ, ստե պահի իջնենք»: Հայաստանի բնակչությունը, ի դեպ, ճիշտ այդպես էլ վարվում է:

Մեկնաբանություններ (2)

ԳԱՐՈՒՇ
ՏԱՐՈՆԻՆ ԹՈՂՆԵՍ ԴԻՔ _ԴԻՔ ՄԱՆ ԳԱ ԳԱԼՈՒՍՏԻ ՏՂՈՒՆ ԷԼ ՀԵՏԵՎԸ ՔՑԱԾ,ԻՐԱ ԿՈՐՄԸ ՏԵՂՆ Ա ԹՔԱՑ ԹԵ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՈՆՑ ԿՊԱՀԵՆ ԻՐԵՆՑ ՏՈՒՆԸ 80000 դրամով
յուրա
ԱՊՐԵՍ ՀԵՂԻՆԱԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter