HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախուզման մեջ գտնվող գնդացիր է հայտնաբերվել

Սեպտեմբերի 7-ին մի քաղաքացի զանգահարել էր ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Խանջյան փողոցում գտնվող «Շախմատի տան» հետնամասում 7,62 մմ տրամաչափի գնդացիր է թողնում:

Դատաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ գնդացիրը կրակելու համար պիտանի է:

Հոկտեմբերի 26-ին պարզվել է, որ այդ գնդացիրը 2003 թ. ապրիլի 7-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից գտնվել է հետախուզման մեջ:

«Կատարվում է հետաքննություն»,- հաղորդում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

Արթուր
Այս փաստը նշանակում է, որ Հայաստանի սահմաններն այնքան թափանցիկ են, այնքան վատ է մաքսային հսկողությունը կամ մեծ կոռուպցիան, որ հնարավոր է եղել Ռուսաստանից նույնիսկ գնդացիր անցկացնել Հայաստան: Եթե գնդացիր անցկացվել է, ասենք, «Մակարով» և այլ տեսակի ատրճանակներ, թմրամիջոցներ, կեղծ դեղեր անցկացվել ու անցկացվել է: Ով իմանա, գուցե մի օր էլ մաքսանենգ ճանապարհով հրանոթ անցկացնեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter