HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանապետը խրախուսել է ավազակային հարձակումը բացահայտողներին

Հոկտեմբերի 25-ի երեկոյանч ժամը 21:55-ին, Արտաշատ քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ աջ ազդրի ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Վաչագան Արշակյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ահազանգից 25 րոպե առաջ երկու անհայտ անձինք որպես ուղևորներ գտնվելով Արշակյանի վարած «BMW-525» մակնիշի ավտոմեքենայում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին, ատրճանակի սպառնալիքով նրան ստիպել են իջնել մեքենայից, սակայն վարորդը չի ենթարկվել, ինչից հետո անծանոթները դեռևս չպարզված առարկայով հարվածներ են հասցրել նրան, իջեցրել և նույն մեքենայով դիմել են փախուստի: Տուժողին հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացի:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արշակյանի ավտոմեքենան հայտնաբերվեց Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու թիվ 137 տան մոտ:

Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը Նոր Խարբերդի գերեզմանատան մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին 1989 թ. ծնված Հակոբ Թարվերդյանը, 1988 թ. ծնված Արմեն Պապիկյանը և 1987 թ. ծնված Կարեն Գրիգորյանը՝ երեքն էլ նախկինում դատված:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում Արմեն Պապիկյանը խոստովանել է,  որ ավազակային հարձակումը կատարել է ինքը` Հակոբ Թարվերդյանի, Կարեն Գրիգորյանի և ոմն Վարուժի հետ:

Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս ինքնությունը պարզելու և նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժինը:

Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ, հանցագործությունը արագ ու հմտորեն բացահայտելու համար մի շարք աշխատակիցներ ներկայացվել են խրախուսման Վլադիմիր Գասպարյանի կողմից:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter