HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրեցի աղքատ ընտանիքի երեխաներն աղերսում են իրենց մանկատուն չտանել (վիդեո)

«Մամա՛ ջան, տանը սոված կմնանք, մեզ մանկաատուն մի՛ տար». այս աղերսանքը 5 անչափահաս երեխաների միայնակ մայր Ֆլորան իր 9 և 10 տարեկան աղջնակներից լսում է յուրաքանչյուր երկուշաբթի օր, երբ նրանց տանում է Գյումրու «Հույս» մանկատուն: Ֆլորայի երեխաներից ավագը՝ Արամայիսը 16 տարեկան է և արդեն աշխատում է, իսկ փոքրը՝ Քրիստինեն, 4 տարեկան է:

Նրանց ապրուստի հիմնական միջոցը Ֆլորայի մոր հաշմանդամության թոշակն ու սոցիալական նպաստն են, և ծանր սոցիալական պայմանների պատճառաբանությամբ երեխաներից երկուսին տեղավորել են Ֆրիտյոֆ Նանսենի անվան հմր. 2 գիշերօթիկ հաստատությունում («Հույս» մանկատուն): 5 երեխաներից 3-ի հայրությունը ճանաչած անձը դեռ 4 տարի առաջ մեկնել է ՌԴ` աշխատանք որոնելու, և մինչև օրս նրանից որևէ լուր չունեն:

Մարտիրոսյանների տասը անձից բաղկացած անօթևան ընտանիքին տեղական իշխանությունները դեռ 90-ական թվականներին որպես ժամանակավոր կացարան հատկացրել են «Անի» թաղամասի շենքերից մեկի` կոմունալ հարմարություններից զուրկ փոքրիկ ձեղնահարկը: Ընտանիքն օրերս «Մուշ-2» նորակառույց թաղմասում 1-սենյականոց բնակարան է ստացել, քանի որ երկրաշարժի հետևանքով հենց մեկսենյականոց է կորցրել: Իսկ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ բնակարան ստացող ընտանիքը պարտավոր է համայնքին հանձնել ժամանակավոր կացարանը: Մարտիրոսյանները դիմել են Գյումրու նորընտիր քաղաքապետին՝ ձեղնակահարկը չազատելու խնդրանքով: 

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տեսանյութ պատրաստելու և ամերիկահայ բարերների կողմից ուղարկված հագուստը տրամադրելու նպատակով այցելեցին այս ընտանիքին:

Մեկնաբանություններ (1)

հայ
Տղամարդը մի թուղթ ձեռքին առջևից բարձրանում է, հետևից էլ մի կին է բարձրանում-- օգնության ծանր արկղը երկու ձեռքով մի կերպ պահած; Այ թե պատկեր է.....Ամոթ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter