HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորների «անբովանդակ» հայտարարության մասին

Ուշադրությամբ ընթերցեցի Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի տարածած անբովանդակ հայտարարությունը: Տիկին Զոհրաբյան, լիովին համաձայն եմ Ձեր հետ՝ շատ հեշտ է խաղալ ազգային զգացմունքների վրա։ Եվ իհարկե՝ դա բնավ լավ ճանապարհ չէ: Եվ դուք հիմա զբաղված եք հենց դրանով: Ընդամենը երկու դիտարկում.

  1. Տիկին Զոհրաբյանը արդյոք ուշադրությամբ չէ՞ր ընթերցել պայմանագրերը, երբ իր ամբողջ եռանդով պաշտպանում էր արձանագրությունների դիվանագիտությունը՝ որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, իր իսկ կողմից որակավորված «ֆուտբոլային դիվանագիտություն խաղացող»: Իրո՞ք միայն հիմա «Շարմազանովի դիտարկումները ստիպեցին եւս մեկ անգամ ուշադիր ընթերցել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները»: 
  1. Բնական հարց է առաջանում՝ ի՞նչ տեղի ունեցավ այս կարճ ժամանակահատվածում, բացի նրանից, որ ԲՀԿ-ն իշխանության մաս չի կազմում, որ տիկին Զոհրաբյանի հայացքները կտրուկ փոխվեցին, այժմ նա նկատում և մեծ ափսոսանք է հայտնում, որ պայմանագրերում «Սևրի մասին ոչինչ չկա»: 

Հետևությունները թողնում եմ ընթերցողներին... Իմ հետևությունն է, որ սա հերթական բառերի մանիպուլյացիա է: 

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան

 

Մեկնաբանություններ (2)

david
Նաիրաների ,,հանճարեղ,, բանավեճի հույսին մնացած երկիր Նաիրի;Ցնո*րք...Մի*ֆ, թե*...
KAREN
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԵԾ ՓՈՐՁ Է ՁԵՐՔ ԲԵՐԵԼ ԱՅՍ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ,ՀԱՐԳՈՒՄ ԵՄ ՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ՄԱՐԴԿԱՆՑ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter