HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը Դիլիջանում ծանոթացել է միջպետական ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջան: Հանրապետության ղեկավարը դիտել է Դիլիջանի թունելի ելքից մինչև քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12.8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը:

Շինարարության աշխատանքները մեկնարկել են ս.թ. հուլիսի 28-ին: Նախագահին զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, ներկայում կատարվում են ճանապարհի հարդարման աշխատանքները:

Միջպետական վերոհիշյալ ճանապարհահատվածի շինարարությունը, տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատուների հավաստմամբ, ամբողջությամբ կավարտվի և շահագործման կհանձնվի պայմանագրով նախատեսված ժամկետից ավելի քան մեկ ամիս շուտ՝ ս.թ. նոյեմբերի 10-ին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 

Մեկնաբանություններ (1)

david
Ճանապարհների և թունելների մասին դասախոսություններ չի* կարդացվելու, գումարներ չի հատկացվելու*;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter