Կայծակի հետևանքով «ՏաԹևեր»ճոպանուղին կանգնել է. 37 ուղևոր մնացել է խցիկներում
«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը հայտարարում է, որ Սյունիքի մարզում գրանցված կայծակի արդյունքում ճոպանուղին ընթացքում կանգնել է: Անմիջապես միացվել է ճոպանուղու ձեռքով շահագործման համակարգը՝ խցիկներում գտնվող 37 ուղևորների տարհանումը կազմակերպելու համար:
«Այս պահի դրությամբ խցիկները գտնվում են կայաններից անվտանգ հեռավորության վրա և ԱԻՆ Փրկարար ծառայության և մեր վերապատրաստված մասնագետների օգնությամբ տարհանվում են բոլոր ուղևորները: Թեև նրանց որևէ վտանգ չի սպառնում, սակայն այստեղ են նաև ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները: Այս պահի դրությամբ խցիկներից մեկի բոլոր ուղևորները տարհանված են: Մենք պարբերաբար թարմացված տեղեկություններ կտարածենք «ՏաԹևեր» ճոպանուղում տեղի ունեցող իրավիճակի մասին«,- հայտնում է տնօրինությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել