HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՏաԹևեր» ճոպանուղու խցիկներում եղել է 41 ուղևոր. նրանց արդեն տարհանել են

«ՏաԹևեր» ճոպանուղու երկու խցիկներից բոլոր ուղևորներն արդեն տարհանված են: Հիշեցնենք, որ այսօր` ժամը 15:41-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում եղանակային կտրուկ փոփոխությունների` կայծաակի հետևանքով «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: «ՏաԹևեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ  պայմանների դեպքում  ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը:

Այսօր դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մ բարձրության վրա: Խցիկների 41 ուղևորներին տարհանելու աշխատանքները կազմակերպված կերպով իրականացրել են «ՏաԹևեր»-ի բոլոր աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները: ԱԻՆ աշխատակիցների և ՏաԹևեր»-ի` Շվեյցարիայում վերապատրաստված մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը նպաստեցին տարհանումն արագ և գրագետ իրականացնելուն: Այդ են վկայում տարհանված ուղևորների գոհունակության խոսքերը: Օպերատիվ կարգով բոլոր ուղևորներին տրամադրվել է ժամանակավոր կացարան, սնունդ, ինչպես պահանջում է կարգը, տեղում են եղել ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները:

«ՏաԹևեր» ճոպանուղին տարեկան անվտանգության ստուգումներ է անցնում թե' տեղական, թե' արտասահմանյան համապատասխան ընկերությունների կողմից: Doppelmayr-Garaventa ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել են գերազանց:

«ՏաԹևեր»-ի տնօրինություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter