Հանրային քննարկում՝ ԱԳՆ շենքի վաճառքի վերաբերյալ
Վաղը՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (հասցե՝ Աբովյան 2) տեղի կունենա կառավարության թիվ 2 մասնաշենքի (արտաքին գործերի նախարարության շենք) վաճառքի հարցի վերաբերյալ հանրային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Քննարկումը կազմակերպել են ՀՀ Հանրային խորհրդի երեք հանձնաժողովների համապատասխան ենթահանձնաժողովները (քաղաքաշինություն, մշակույթ, հուշարձանների պահպանություն):
Հրավիրված են նաև ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Շնորհակալություն՝
ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու
Անի Գասպարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել