HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան ընկել է Սեւանա լիճը. զոհեր ու վիրավորներ չկան

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15.00-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում (Լճաշեն գյուղի հատված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ժամը 01.00-ին սահմաններում  «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 33 ՕՏ 544 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:

Ջրափրկարարների և ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել լճից:

Զոհեր և տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter