HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական պահպանության գլխավոր վարչությունը 60 տարեկան է

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության  պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: 
 
Հանդիսությունը սկսվեց հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հիշատակը հավերժացնող  խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ: Հուշակոթողն օծեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:
 
Զոհվածների հուշակոթողին ծաղիկներ դրեցին  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զոհվածների հարազատներն ու գործընկերները:  
 
Շնորհավորելով պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակի կապակցությամբ՝  ոստիկանության պետը հատկապես  ընդգծեց  օրվա  ամենակարեւոր խորհուրդը՝ հավերժ է նրանց հիշատակը,  ովքեր իրենց արյամբ ավելի սրբացրին մեր հողը: «Մենք ոչ միայն կոթողներ պիտի կառուցենք, այլեւ արժանին մատուցենք մեր զոհված զինակիցների հիշատակին ու դրանով դաստիարակենք մեր սերունդներին»,- ընդգծեց ոստիկանության պետը: Իսկ պետական պահպանության  գլխավոր վարչության բարենորգված շենքի բացման արարողության ժամանակ ժապավենը կտրելու պատիվը տրվեց զոհված ոստիկաններից մեկի մորը: 
 
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շրջեց վարչության տարածքում, եղավ հրաձգարանում, ծանոթանացավ  տեխնիկական միջոցներին, դիտեց պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների ցուցադրական վարժանքները: Նա իր գոհունակությունը հայտնեց ծառայողների մարտական  պատրաստականության, կատարված աշխատանքի կապակցությամբ:
 
Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որի ընթացքում  ոստիկանության պետի հրամաններով պարգեւատրվեցին պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման Մկրտումյանը եւ մի  շարք աշխատակիցներ: Պետական պահպանության գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ էլ պարգեւատրվեցին ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի կողմից: 
 
Հանդիսավոր նիստն ավարտվեց պետական պահպանության գլխավոր վարչության 60-ամյա ուղու մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter