HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տաշիր -2011». Երգիչները բնակարաններ ստացան

Մոսկվայի Կրեմլի պետական պալատում ավարտվեց «Տաշիր-2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Հայկական շոու-բիզնեսում նշանակալի ավանդի և հայկական երաժշտությունն աշխարհում ներկայացնելու համար մրցանակներ ստացան Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Ջիվան Գասպարյանը, Լուսինան, Արման Հովհաննիսյանը, Էմմին:

Նունե Եսայանը մրցանակ ստացավ ժողովրդական երգը հանրահայտ դարձնելու համար: Ջիվան Գասպարյանին մրցանակ շնորհվեց հայկական երաժշտությունն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում իր ներդրման համար: «Լավագույն գործիքային ստեղծագործություն» անվանակարգում մրցանակ ստացավ Կամո Սեյրանյանը:

Տարվա «Լավագույն դուետ» անվանակարգում մրցանակ ստացան Արման Հովհաննիսյանն ու Լուսիան: Հայկական երաժշտությունը Եվրոպայում հայտնի դարձնելու համար մրցանակ ստացավ Սիրուշոն: Թաթա Սիմոնյանը պարգևատրվեց վերջին 10 տարվա գործունեության ընթացքում ամենաշատ համերգներ տալու, ամենավաճառվող ձայներիզներ թողարկելու համար:

Վերոնշյալ երգիչների մրցանակները զուգակցվեց նվերով` բնակարանի սերտիֆիկատ Երևան քաղաքում:

«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակարանի սերտիֆիկատ հանձնեց «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանին:

«Տարվա առաջընթաց» անվանակարգում երեք մրցակիցներ էին ընդգրկված` Մարտին Մկրտչյանը, Սոնյան և Սյուզի Մելիքյանը: Հեռուստադիտողների sms քվերակությամբ, որը տեղի ունեցավ մրցանակաբաշխության ընթացքում, ընտրվեց Մարտին Մկրտչյանը, ում հանձնվեց ՌԴ հայտնի ընկերություններից մեկի կողմից մեկ տեսահոլովակ նկարահանելու սերտիֆիկատ:

«Լավագույն երգչուհի» ճանաչվեց Էմմին, իսկ «Լավագույն երգիչ»` Ռազմիկ Ամյանը: «Տաշիր» խմբի ընկերությունների կողմից նրանցից յուրաքանչյուրին ավտոմեքենա հանձնվեց:

Այս տարի «Հայաստանի ընկերներ» ճանաչվեցին ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լիտվինովը և ռեժիսոր Նիկիտա Միխալկովը:

«Տաշիր» խմբի ընկերության կողմից հիմնադրած այս մրցանակաբաշխությունն արդեն 6-րդ տարին է, ինչ անցկացվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Այս տարի այն ուղիղ եթերով հեռարձակվեց ոչ թե Հանրային հեռուստաալիքով, ինպես նախորդ տարիներին, այլ «Արմենիա TV»-ով:

Մրցանակաբաշխությունը վարում էին Մարկ Սաղաթելյանն ու Վերա Բրեժնևան, Նիկոլայ Բասկովն ու Օքսանա Ֆեոդորովան, Քսենյա Սոբչակն ու Գարիկ Մարտիրոսյանը: Գարիկ Մարտիրոսյանի` Սարգսյան-Մեդվեդև զույգի հեռախոսազրույցի մասին հումորային ելույթի ժամանակ եթերն ընդհանտվեց, միացավ կարճ գովազդ մինչև նրա ելույթն ավարտվեց: Ավելի ուշ Գարիկ Մարտիրոսյանը, պատճառաբանելով, որ եթերի ժամանակ տեխնիկական խնդիր է առաջացել, հայտարարեց, որ ինքը կկրկնի պատմությունը սկզբից, այն է, թե ինչպես են նախագահ Մեդվեդևի հետ զանգահարել Սերժ Ազատիչին, որպեսզի հարցնեն, թե ում հետ Գարիկ Մարտիրոսյանը վարի մրցանակաբաշխությունը: Եվ Սերժ Սարգսյանն ասել է, որ Գարիկ Մարտիրոսյանը լավ կլինի այն վարի Սոբչակի հետ:

Ի դեպ, վերջին տասնամյակի «Լավագույն շոումեն» ճանաչվեց հենց Գարիկ Մարտիրոսյանը: «Տաշիրի» ղեկավար Սամվել Կարապետյանը նրան բնակարան նվիրեց Մոսկվայում, իսկ Քսենյա Սոբչակին` Երևանում:

Մրցանակաբաշխության պատվավոր հյուրերն էին Լարա Ֆաբիանը, Տոտո Կուտոնիոն, Gipsygitanes-ը և այլք:

Մեկնաբանություններ (6)

SUREN
АКОП ПОГОСЯН,ПРИВЕТСТВУЮ ТЕБЯ!МЫ ВСТРЕЧАЛИСЬ В 5 МАСИВЕ НА ЗАВОДЕ,2007 ГОДУ,ХОТЕЛ БЫ ВИДЕТЬ ФОТКИ КОТОРОЕ БЫЛИ СНЯТЫ НЕКАЧЕСТВЕННО!ПОСТАВЬ БРАТ!УДАЧИ
Վարդան Հակոբյան
Նկարներում պատկերված հերոսներից շատերը դեռ շարքում են, կյանքի մի մասն էլ նվիրել են Արցախի բանակի կայացմանը: Պատիվ եմ ունեցել իրենց հետ կիսել ծառայության դժվար ու ծանր օրերը: Փառք զոհված հերոսներին, առողջություն ողջերին...
Dyrr Keusseyan
Butiful Photo, vey captivating. All the black and white photos are butiful, i would like a poster of this one.
W. Wallace
Հիանալի կերպով ոմանք արդարացնում եմ մեր ՇԱԿԱԼԱԿԱԲՈՒՄ մակարդակի երգը, ուղղակի մինչդեռ աշխարհը առաջ է գնում, ոմանք ենթադրում են, որ այն մնացել է 90-ական թվականների մակարդակին, ավելի լավ կլիներ Շագգիին Բոմբասթիք երգով ուղարկել ...հուսով եմ ոմանք հիշում են նախորդ տարվա իրենց փայլուն մեկնաբանությունները, եւ հպարտություն են զգում սփյուռքում պատշաճ մակարդակով հանդես գալու համար: Ուղղակի նողկանք կարելի է զգալ իրականության համար, երբ ինչ-որ մեկին ինչ-որ տեղ ուղարկելը միանձնյա որոշման հետեւանք է եւ ունի տարազան պատճառներ՝ փոխհատուցում նախորդ տարվա դիմաց, խրախուսանք, ամեն ինչ բացի մասնագիտական որակներից: Ինձ շատ հետաքրքիր է, թե երգի հեղինակները ինչ պատկերացում էին ուզում ստեղծել երկրի մասին, ինչ ազգային տարր մտցրին դրա մեջ... Թերեւս պետք է հաշտվել այն դառն իրականությանը, որ մեր երկիրն արդարացիորեն ավելի եւ ավելի գնում է դեպի հարավային մայրցամաք
Varaz Syuni in Amsterdam
Hamenayn deps hetevyaly HASTAT KAROX EM ASEL: Emmy-n EVROTESIL 2011-um CHMTAV final, vorovhetev PATZHETSIN Tashir 2011-i nverayin XAYTARAKUTIANY masnaktselu hamar.............................PS-1. Yes VOCHINCH chunem EMMY-i kam ergi dem (teyev mi kich farsh ergets Evrotesilum).............................................PS-2. Hargeli ERGICHNER, sranits heto LAV MTATSEK te vor OLIGARXI XASHI sexanin ek ERGUM.
Հասմիկ
Ես մի բան հասկացա որ , Սանվել Կարապետյանը Էլիտար շենքի սեփականատերն է , քանի որ չի կարողանում վաճառի ստիպված նվերներ է բաժանում, մի նեղացեք , կա այսպիսի մի ասացվաշք կուշտը սովածին մանր ե փրտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter