HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հացպանյանը` Արսեն Բաբայանին

2011թ. ապրիլի 1-ին հայաստանյան ԶԼՄ-ներին ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի մամլո ծառյության կողմից իմ անձին վերաբերող ոչ ճիշտ տեղեկություններով լի մի հաղորդագրություն էր տարածվել, ինչի առիթով հայտնում եմ հետեւյալը.

ՀՀ իշխանությունների կողմից պատանդ պահվող անձիս բանտում «կալենդարնի» գտնվելու մասին որոշումն ի սկզբանե Բաղրամյան 26 հասցեում է տրվել, ինչի առթիվ տեղեկությունն իմ կալանքի ընթացքում ճանաչած ՔԿՀ թվով 5 պետերի միջոցով եմ ստացել:

Ասածիս լավագույն ապացույցը կարելի է համարել հենց այն, որ ոչ մի տույժ չունենալու պարագայում, ինձ պայմանական վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովի նիստերին ներկայացնելով հանդերձ` անընդհատ մերժել են: Ավելին` նույնիսկ 7 տարվա պատժաչափով դատապարտված իմ բախտակից ընկերներին ազատ արձակած այս ապօրինի համակարգի միայն 3,5 տարվան դատապարտվածիս մինչ օրս էլ «ամեն գնով» բանտում պահելու վրեժխնդիր կեցվածքն առավել քան խոսուն է եւ ենթակա չէ որեւէ մեկնաբանման:

Իսկ թե ինչու միայն ինձ` «ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցիս», ՀՀ ԱԺ 16.06.2009թ.  «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն չեն ազատել` համաներումն իմ նկատմամբ ապօրինի չկիրառելով, երեւի թե բացի Արսեն Բաբայանից, որ զբաղեցնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի մամլո ծառայության պետի պաշտոնը, ողջ հայ ազգը գիտի:

Ես հասկանում եմ, որ ապրիլի 1-ը սուտ խոսելու օր է, եւ այդ իսկ պատճառով էլ հենց այդ օրն իմ մասին տարածված ՀՀ ԱՆ ՔԿՎ տվյալ հաղորդագրությանը հումորով եմ վերաբերում: Սակայն անդրադառնալով մեկ այլ աղաղակող երեւույթի, որը վերաբերում է իմ 2011թ. մարտի 1-ից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր «Վարդաշեն» ՔԿՀ պետին ներկայացրած «ԶԼՄ ներկայացուցիչների հետ տեսակցություն ունենալու» օրինական դիմում-պահանջիս նույն Արսեն Բաբայանի կողմից մերժման արժանանալու փաստին, ստիպված եմ նրան բացասական բնութագրել, քանի որ իբրեւ արեւմտյան արժեքներով դաստիարակված մարդու, ես չեմ կարող պատկերացնել պետական պաշտոն զբաղեցնողի կողմից ակնհայտ ապօրինի գործողությունների կողքով անտարբեր անցնելու իրավիճակ: Ես հորդորում եմ նրան կարգավորել իր վարքը, փորձելով օրենքի շրջանակներից դուրս չգալ, որպեսզի օր առաջ կարողանանք հասնել Եվրոպա:

Սարգիս Հացպանյան
«Վարդաշեն» ՔԿՀ
04.04.2011թ.

Լուս.` Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter