HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». անցում պլան Բ-ին

Քաղաքական շրջանակներում տեղեկություններ են պտտվում, որ ԱԱԾ-ում հարուցված փողերի լվացման գործը, որում ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այժմ ներգրավված է որպես մեղադրյալ, առաջիկայում կարճվելու է: Ըստ քրգործին ծանոթ անձանց' կարճման երկու ճանապարհ կա: Դրանցից մեկի դեպքում ակտիվ դերակատարություն պետք է ունենա ամերիկացի բարերար, հանրահայտ Հանթսմանը, որի փողերը լվանալու համար մեղադրում են Օսկանյանին: Ըստ այդմ' Հանթսմանը պետք է հանդես գա հայտարարությամբ և հօդս ցնդեցնի մեղադրանքները, որից հետո գործի քննությունը կդառնա անիմաստ:

Այս ընթացքում Օսկանյանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Հանթսմանը կխոսի, և նրա խոսքը փոթորկի ազդեցություն կունենա: Եթե ինչ-ինչ պատճառներով սա տեղի չունենա, ապա գործի կարճման այլ ճանապարհ էլ կա:

Թերթի տեղեկություններով, նախաքննության շրջանակում ներկայումս բանկային ստուգումներ են ընթանում: Եվ ահա դրանց ավարտից հետո նախաքննական մարմինը կարող է հայտարարել, որ խախտումներ չեն հայտնաբերվել:

Ըստ իշխանական շրջանակներում պտտվող լուրերի, Օսկանյանի գործը կարճելու անհրաժեշտություն է ծագել, քանի որ 2013-ի նախագահական ընտրությունների համար նախապես ծրագրված սցենարում ինչ-որ պահի փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն' անցում է կատարվել «պլան Բ»-ին, որի մեջ «հալածյալ Օսկանյան» չկա: Ուստի, ավելորդ գլխացավանք էլ ոչ ոքի պետք չէ: Այս տեղեկատվությունը շրջանառողների ուշադրությունից չի վրիպում, իհարկե, մի փոքրիկ հանգամանք՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Բոլորն էլ հասկանում են' ինչ ճանապարհով էլ այս աղմկոտ գործը կարճվի, վատ վիճակում Է հայտնվելու գլխավոր դատախազը: Սակայն, այս հանգամանքն ընդգծողները նաև հավելում են, որ Հովսեփյանի «հեղինակությունը» վաղուց ոչ ոքի չի մտահոգում, աոավել ևս, որ մեկ տարուց՝ 2013-ի դեկտեմբերին ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը, ինչով նրա կարիերան, ըստ էության, ավարտվելու է: Այնպես որ, Աղվան Հովսեփյանը շատ հարմար թեկնածու է Օսկանյանի գործի ամբողջ պատասխանատվությունը միանձնյա կրելու համար:

Հ.Գ. Վարդան Օսկանյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը երեկ թերթի թղթակցին ասել է, որ հոկտեմբերի 24-ին Վճռաբեկ դատարանից ստացել է գործը կարճելու վերաբերյալ իր ներկայացրած միջնորդագրի մերժումը, որը բողոքարկելու է: Նա դժվարացել է կանխատեսել, թե բողոքարկման արդյունքն ինչպիսին կլինի: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ, թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Օսկանյանի գործը կարճելու տեղեկությունները և ի պատասխան հարցի' հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ գործն առաջիկայում կարճվի, դրա հիմքերը տեսնո՞ւմ եք, ասել է. «Սենք անընդմեջ խոսել ենք այն մասին, որ պարոն Օսկանյանի դեմ քրեական գործ հարոցելու որևէ հիմնավորում չկա, հետևաբար, բոլոր մեր ասածներն ուժի մեջ են' դրանից բխող հետևանքներով հանդերձ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter