HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ապօրինի վճիռներ կայացրած դատավորները շարունակում են աշխատավարձ ստանալ առանց պահումների

Կառավարությունը սկսում է վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն նշանակված տուգանքները։ Գործադիրի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծը։ Ըստ այդմ՝ ի կատարումն «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի», «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի», «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի», «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների՝ այս տարվա 4-րդ եռամսյակում պետք է 49 հազար 288 եվրոյին համապատասխան դրամ տրամադրել։

Այդ գումարները պետք է տրվեն կառավարության պահուստային ֆոնդից՝ «Կառավարման մարմինների գործողության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածի համաձայն։ Իսկ ապօրինի վճիռներ կայացրած դատավորները շարունակում են ստանալ իրենց աշխատավարձերն առանց պահումների։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter