HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». կշտապես-մարդկանց կծիծաղեցնես

Բանից պարզվում է՝ Սերժ Սարգսյանը Աբդուլլահ Գյուլին շնորհավորել է Թուրքիայի ազգային տոնի առփիվ, բայց դա արել է ազգային տոնից չորս օր առաջ։

«ՉԻ»- Նման շտապողականությունն ինչ-որ տեղ հասկանալի կիներ, եթե, ասենք, գործ ունենայինք խաշի սեզոնի բացման հետ։ Բայց Թուրքիային շնորհավորելը, այն էլ չորս օր առաջ, մի քիչ չի տեղավորվում միջազգային հարաբերությունների էտիկետի շրջանակներում։ Ըստ երևույթին՝ պատճառն ընդամենը այն է, որ Սերժ Սարգսյանը ցանկացել է առաջինը լինել։ Կամ էլ մտածել է, որ իր շնորհավորական ուղերձը ոտքով են տանելու Թուրքիա՝ «չերեզ Վրաստան» (հայ-թուրքական սահմանն, ինչպես հայտնի է, փակ է` չնայած «ֆուտբոլային դիվանագիտությանն» ու Սերժ Սարգսյանի հրճվանքին, երբ Թուրքիայի հավաքականը մեր թիմի դարպասը գոլ խփեց):

Ինչևէ: Մնում է հուսալ, որ Թուրքիայի իշխանություններն էլ սիրալիրությանը սիրալիրությամբ կպատասխանեն նախագահական ընտրություններից չորս օր առաջ: Ընտրություններից հետո այսպես թե այնպես հաստատ որևէ մեկը չի շնորհավորելու:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter