Եվրասիա միջազգային համալսարանը արտոնյալ պայմաններ է սահմանում սիրիահայերի համար
Եվրասիա միջազգային համալսարանը, ցանկանալով աջակից լինել սիրիահայերին հնարավորինս արագ հաստատվելու իրենց հայրենիքում, հայտարարում է 80% զեղչ Սիրիայից ժամանած մեր հայրենակիցներին Եվրասիա միջազգային համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու համար:
ԵՄՀ-ն հայտնում է, որ այն բաց և նորարար կրթական կառույց է, որը համագործակցում է օտարերկրյա բուհերի և կազմակերպությունների հետ, ունի բազաթիվ փոխանակման ծրագրեր և սիրով կուղեկցի սիրիահայ նպատակասլաց դիմորդներին կրթություն ստանալու և աշխատանքային ուղու հարթման ճանապարհին:
Եվրասիա միջազգային համալսարանը հնարավորություն է տալիս ստանալու կրթություն հետևյալ մակարդակներում.
- նախապատրաստական ֆակուլտետ
- բակալավրիատ
- մագիստրատուրա
- ասպիրանտուրա
ԵՄՀ-ն պատրաստակամ է աջակցելու բոլոր սիրիահայերին` ինտեգրվելու հայաստանյան կյանքին, և նկատի ունենալով Հայաստան նոր եկած ընտանիքների արևելահայերենին բավարար կամ լիարժեք չափով չտիրապետելու հնարավոր բացը` ԵՄՀ-ն առաջարկում է նաև արևելահայերենի անվճար անհատական և խմբային դասընթացներ:
Այս ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն կտրամադրի համապատասխան տարածք, որտեղ սիրիահայ երիտասարդները հնարավորություն կունենան կազմակերպել և մասնակցել մի շարք ճանաչողական հանդիպումների, տարաբնույթ սեմինարների, բաց քննարկումների` անհրաժեշտության դեպքում անդրադառնալով իրենց հուզող խնդիրներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել