HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջակցություն երիտասարդ գիտնականներին

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հոկտեմբեր ամսվա արդյունքները:

Արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից աջակցություն են ստանալու չորս երիտասարդ գիտնականներ:
Կենսաբանական գիտությունների թեկնածուներ Վարդան Մամիկոնյանը և Թորգոմ Սեֆերյանը նոյեմբերի 15-16-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն ՙԲարձր տեխնոլոգիաները, հիմնարար և կիրառական ուսումնասիրությունները ֆիզիոլոգիայի, բժշկության և դեղագործության ոլորտներում՚ խորագրով 4-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսին։

Բանասիրական գիտությունների թեկնածու Գարիկ Մկրտչյանը նոյեմբերի 7-9-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՌԴ գիտությունների ակադեմիայի լեզվաբանության հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվող Հայ լեզվաբանության IX միջազգային գիտաժողովին։
Տնտեսագիտության թեկնածու Վերգինե Գալստյանը նոյեմբերի 21-22-ը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական գիտական ֆորումի աշխատանքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter