HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 35-ում բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը' Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)' 36-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)' 25-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)' 7-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 4-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 4-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 4-ական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter