Պատահար Վեդի-Ոսկետափ ճանապարհին. 21-ամյա ուղևորը մահացել է
Երեկ` ժամը 10.10-ին, «Մոսկվիչ-ԻԺ 2715» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ ճամփեզրի գազատար խողովակին:
Պատահարի հետևանքով «Մոսկվիչ-ԻԺ 2715»-ի ուղևորը' 1991 թ. ծնված Վարդան Ասոյանը, մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել