HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքի հայկական լրատվամիջոցներն աջակցություն են ստացել

Երեկ Վրաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հանդիպում նորանշանակ դեսպան Հովհաննես Մանուկյանի և Սամցխե-Ջավախքի ու Աջարիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև:

Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպմանը ներկա են եղել Ախալքալաքի «ATV 12» հեռուստաընկերության տնօրեն Կարապետ Մելքոնյանը, Բաթումի հայկական ամսագրի գլխավոր խմբագիր Արթուր Օգանեսյանը, «Ախալցխայի վերածնունդ» կայքի գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը, ինչպես նաև Նինոծմինդայի «Արշալույս» ամսաթերթի գլխավոր խմբագիրը:

Ինչպես հայտնում է «Ախալցխայի վերածնունդ» կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանում հայկական մամուլին առնչվող մի շարք հարցեր: Ավարտին ՀՀ դեսպանատան աշխատակիցները լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցեցել են Սփյուռքի նախարարության օժանդակությամբ ՀՀ կառավարության կողմից հայկական լրատվամիջոցներին հատկացրած նյութական աջակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter