HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ուշադիր՝ չփլուզվի

«Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը կառուցում էր հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեի կիսափլուզված շենքը, Երեւանի կենտրոնում կառուցում է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի երեւանյան նստավայրը եւ Սուրբ Աննա եկեղեցին:

Այս տեղեկությունը վերոնշյալ ՍՊԸ-ի պաշտոնական կայքում էր տեղադրված: Թերթի թղթակիցն այս ընկերության բաժնետեր Գարիկ Չիլինգարյանից երեկ հետաքրքրվել է՝ արդյոք եկեղեցին կառուցելու ընթացքում փլուզումներ հնարավո՞ր են, եւ ընդհանրապես՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ զվարճանքների կենտրոն կառուցող ընկերությունը նաեւ եկեղեցի է կառուցում: Այս հարցին Գարիկ Չիլինգարյանը չի պատասխանել: «Ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք գրեք»,- ասել է նա եւ անջատել հեռախոսը: Թերթը նշում է, որ օրեր առաջ տեղի ունեցած հայտնի փլուզման հետեւանքով տուժած շինարարներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter