HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». գույք՝ պարտքի դիմաց

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: 

«ՉԻ»- Եթե այդ նշանակումը տեղի ունենա, Հայաստանը վերջապես իր վրեժը կլուծի Ռուսաստանից՝ եւ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի, եւ «Հայրենակիցներ» ծրագրով արտագաղթը խթանելու համար: Բայց մյուս կողմից էլ՝ նման բան թույլ տալ չի կարելի. լավ-վատ՝ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ այդ երկրի տնտեսության փլուզումը Հայաստանի շահերից չի բխում:

Բայց հարց է ծագում՝ ինչու՞ է Ռուսաստանի իշխանությունների մտքով նման բան անցել: Ըստ երեւույթին, մեղքի զգացումն, այնուամենայնիվ, նրանց տանջում է, եւ նրանք որոշել են ինչ-որ կերպ փոխհատուցել: Ռուսաստանում, ինչպես հայտնի է, մոտ 2,5 մլն հայ է ապրում: Ի՞նչ պիտի անեն այդ մարդիկ, եթե Տիգրան Սարգսյանը հայտնվի Ռուսաստանում: Ճիշտ է՝ պիտի արտագաղթեն: Եվ մեծ է հավանականությունը, որ մի մասն էլ Հայաստան կվերադառնա: Այնպես որ այդ քայլով Ռուսաստանը որոշ չափով կքավի իր մեղքը:

Իսկ գուցե Տիգրան Սարգսյանին տանում են «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրո՞վ: այ դա իսկապես կրկնակի հաջողություն կլիներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter