HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն կարող է հանգիստ շնչել

Թերթը տեղեկացել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, Դուբայից վերադարձել է Հայաստան: Ականատեսների վկայությամբ՝ Ծառուկյանին մոտ 8 «ջիփ»-եր են դիմավորել: Նա իր թիկնապահների ուղեկցությամբ գնացել է Աբովյանի քարի գործարան եւ այնտեղ մի քանի րոպե մնալուց հետո դուրս եկել: Սակայն ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հետ զրույցում նշել է, որ Ծառուկյանը քարի գործարան չի գնացել. «Երբեւէ Գագիկ Ծառուկյանը 8 «ջիփ»-ով չի շրջել ու չի շրջելու, պարոն Ծառուկյանը մոտ 30 րոպե առաջ է վերադարձել երկիր, իսկ այժմ ուղեւորվում է տուն»: Ինչեւէ, փաստ է, որ Ծառուկյանը վերադարձել է, ու ՀՀԿ-ն, որ շունչը պահած սպասում է Ծառուկյանի «այո»-ին, կարող է կամաց-կամաց հանգիստ շնչել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter