HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնացքը բախվել է ավտոմեքենային. կա զոհ

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13.15-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում` Գյումրի-Մասիս ե/գ և Թալին-Ար­մավիր ավտոճանապարհի հատման կետում, դեռևս չպարզված հանգամանքներում, բեռնատար գնաց­քը բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 1201 բեռնատար գնացքը բախվել է «Օպել» մակնիշի 30 ՏՏ 375 պ/հ ավտոմեքենա­յին, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր` 1968 թ. ծնված Նունե Թադևոսյանը տեղափոխվել է Արտենի գյու­ղի ամբուլատոր բաժանմունք, որտեղ մահացել է: Վարորդ` 1968 թ. ծնված Մնացական Թորոսյանը, ուղևորներ` 1968 թ. ծնված Մարինե Ավետիսյանը, 1961 թ. ծնված Ժիրայր և 1961 թ. ծնված Զարուհի Եսայանները տարբեր աստիճանի մարմ­նական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Մ. Թորոսյանը, ստանալով համա­պա­­տասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների կող­մից գնահատվել է միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter