HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել է այս տարվա «Ոսկե ծիրանի» ընտրված ֆիլմերի ցանկը

«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի 4 մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական ֆիլմերի, «Հայկական համայնապատկեր», ինչպես նաև նոր «Կորիզ» կարճամետրաժների ծրագիրը: Ընդհանուր առմամբ ստացվել է 631 հայտ 81 երկրից, որոնցից ընտրվել է 150-ը` 45 երկրից:

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը և միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը ներկայացրին ընտրված ֆիլմերի ցանկը:

Փառատոնը կբացի աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի 2010 թվականի Կաննի փառատոնի մրցանակակիր «Վավերացված պատճեն» ֆիլմը:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված են`

«Ինքնասպանների ակումբ», Օլաֆ Զաումեր, Գերմանիա
«Ձմեռային արձակուրդ», Լի Հունցի, Չինաստան
«Մուսանյան նոթեր», Փարք Չուն-բում, Հվ. Կորեա
«Քերլինգ», Դընի Կոտե, Կանադա
«Անտեսանելի աչք», Դիեգո Լերման, Արգենտինա/Ֆրանսիա/Իսպանիա
«Հավիտենություն», Սիվարոջ Կոնսակուլ, Թաիլանդ
«Պարգևը», Պոլա Մարկովիչ, Մեքսիկա/Ֆրանսիա/Լեհաստան/Գերմանիա
«Պարզ թվերի մենությունը», Սավերիո Կոստանցո, Իտալիա/Գերմանիա/Ֆրանսիա
«Նադեր և Սիմին. ամուսնալուծություն», Ասղար Ֆարհադի, Իրան
«Ծառը», Ժյուլի Բերտուչելլի, Գերմանիա/Ֆրանսիա/Իտալիա/Ավստրիա
«Քաղցր չարիք», Օլիվյե Կուսմակ, Ֆրանսիա

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված են`

«Խոսքի արվեստը», Էմանուել Դըմորի, Ֆրանսիա
«Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի», Ալեքսանդր Նանաու, Ռումինիա
«Ամառային արոտավայր», Լին Թրու, Նելսոն Ուոքեր, Ցերիգ Պեռլո, ԱՄՆ/Չինաստան
«Միր անունով տղան. տասը տարի Աֆղանստանում», Ֆիլ Գրաբսկի,
«Գեներալը», Նատալիա Ալմադա, ԱՄՆ
«Աղբանոց», Լուսի Ուոքեր, Քարեն Հարլի, Բրազիլիա/ՄԲ
«Բախմարո», Սալոմե Ջաշ, Գերմանիա/Վրաստան
«Ես ազատ եմ», Անդրեա Ռոգոն, Գերմանիա/Կուբա
«Նորան դեռ ողջ է», Մարտին Յաբս, Գերմանիա
«Լոռամրգի կղզին», Ելենա Դեմիդովա, Ռուսաստան
«Համահեղինակը և իր ընտանիքը», Ռաթի Շաթզ, Ադի Բարաշ, ԱՄՆ/Իսրայել/Ֆրանսիա

«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում կլինեն ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի, Ռոման Բալայանի, Բելա Տարի, Վոյչեխ Մարչևսկու, Բերտրան Տավերնյեի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված «Ռեսորջիմենտո» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Ռոբերտո Ռոսելինիի «Կեցցե Իտալիան», Պաոլո և Վիտորիո Տավիանիների «Ալոզանֆան» և «Սուրբ Միքելեն աքաղաղ ուներ», Լուիջի Մանյիի «Հրաձիգներն են գալիս» ու Ռոբերտո Ֆաենցայի «Փոխարքան» ֆիլմերը:

«Հայացք դրսից» հատուկ ծրագրում ներառվել են վերջերս հայերի մասին և Հայաստանում արտասահմանցի ռեժիսորների նկարահանած ֆիլմերը:

Այս տարի կինոփառատոնի «Կինոդպրոցներ» ծրագրում կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի (ВГИК) ուսանողական ֆիլմերը:

2011թ. «Ոսկե ծիրանը» կներկայացնի «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով նոր արտամրցութային ծրագիր` նվիրված ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին: Կցուցադրվեն ֆիլմեր Տաջիկստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլն: Ծրագիրը կբացի Ալեքսեյ Ուչիտելի «Օսկար»-ի նոմինանտ «Եզերք» ֆիլմը:

Փառատոնը կփակի Վիմ Վենդերսի «Պինա» ֆիլմը, որը կցուցադրվի 3D ձևաչափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter