HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթացիկ խորհրդակցություններն ամփոփվեցին Արմավիրի մարզպետարանում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից մարզպետարաններում անցկացվող ընթացիկ խորհրդակցություններն այսօր ամփոփվեցին Արմավիրի մարզպետարանում: Այստեղ եւս օրակարգային հիմնական հարցերը վերաբերում էին սեփական եկամուտների հավաքագրմանը, 2013 թ. համայնքային բյուջեների նախագծերի կազմման գործընթացին, մարզում իրականացվող ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ հրատապ այլ խնդիրների:

Քննարկվեցին նաեւ ոռոգման շրջանի ավարտին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ սակավաջրության պատճառով  տարվա ընթացքում   ոռոգման կազմակերպման առումով որոշակի դժվարություններ կային, սակայն  ՋՕԸ-երի, Ջրառ ընկերությունների, մարզպետարանի, համայնքների, ինչպես նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվեց մեղմել լարվածությունը եւ գյուղացիական տնտեսություններին ապահովել ջրաքանակով:

Այնուամենայնիվ, մարզում կան  որոշ տարածքներ, որտեղ ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան. մասնավորապես` «Ակնալիճ», «Սեւջուր-Ախթամար» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում: Ուստի նշված տարածքներում անխափան ոռոգման կազմակերպման հարցն ուշադրության կենտրոնում է: 

Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ այդ տարածքներում անխափան ոռոգում իրականացնելու ու նաեւ ոռոգելի տարածքների ավելացման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից համապատասխան ծրագիր է մշակվել, եւ ներկայումս աշխատանքներ են տարվում այն կյանքի կոչելու համար ֆինանսական միջոցների հայթայթման ուղղությամբ: Անդրադարձ եղավ նաեւ ձեւավորված հասույթների դիմաց գանձումների ամբողջական ապահովման խնդրին: Փոխվարչապետը կարեւորեց համակարգի կողմից պարտքերի չկուտակումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել  2013թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում համայնքապետերի կողմից բարձրացվեց որոշ կազմակերպությունների կողմից մթերված բերքի դիմաց վճարումների ուշացման խնդիրը: Փոխվարչապետը խոստացավ, որ հարցը կքննարկվի կառավարությունում:

Ա. Գեւորգյանը պարզաբանումներ ներկայացրեց նաեւ համայնքապետերի բարձրացրած այլ խնդիրների վերաբերյալ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter