HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Գևորգյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Բազմամյա բեղմնավոր գործունեության, մեծ վաստակի, Երևանի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցության, ինչպես նաև ծննդյան օրվա կապակցությամբ, գրող, լրագրող, հանրային խորհրդի անդամ, Ժուռնալիստների միության նախագահ, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Ավագանու հերթական նիստում հոբելյարին հանձնելով պատվավոր պարգևը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական մեծ եռանդ ու  ակտիվ մասնակցություն Երևանի ավագանու աշխատանքներում՝ ի շահ մեր սիրելի մայրաքաղաքի ու նրա բնակչության։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի խոսքերի ու գնահատանքի համար՝ Աստղիկ Գևորգյանը վստահեցրել է, որ այսուհետ նույնպես ուժերի ներածին չափ անելու է հնարավորը հանուն Երևանի գեղեցկության ու հարմարավեըության, հանուն երևանցու բարեկեցության ու բարօրության։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ
Սիրելի տիկին Աստղիկ ջան... Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:Ցանկանում եմ ոսկյա մեդալների անընդմեջ շարք, առողջություն և երկարակեցություն Ձեր ստեղծագործական աշխարհում, թող բարին ու գեղեցիկը միշտ ուղեկից լինեն Ձեզ և միշտ լինեք այնքան վեհ ու առաքինի , ինչպիսին կաք, որ երբեք չհիշեք, որ /հատկապես այն արարքները, որոնք պատժման ենթակա չեն/: Շնորհավորում եմ բոլոր հոկտեմբերի 24-ին ծնվածներին, նաև հեռվում գտնվող իմ միակ ու սիրելի որդուն Համբույներով` Հասմիկ Պողոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter