HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կինոաշուն-2013»-ին կընդգրկվեն սփյուռքահայ կինոռեժիսորների աշխատանքները

Հոկտեմբերի 30-ին «Նաիրի» կինոթատրոնում եզրափակվեց ««Կինոաշուն-2012» ազգային կինոյի ամիս»  ծրագիրը, եւ ամփոփվեց ծրագրի շրջանակներում հայտարարված արդեն ավանդական դարձած գրախոսականների մրցույթի արդյունքները: Մեկ ամիս շարունակ մայրաքաղաքի ու մարզերի կինոսիրող հանդիսատեսը հնարավորություն ունեցավ  դիտելու  հին ու նոր, հարազատ ու  անմոռանալի ազգային կինոնկարներ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքերով,  թեեւ, «Կինոաշունը» պաշտոնապես փակվեց, սակայն որոշ մարզերում, բնակչության խնդրանքով, այն երկարձգվել է մինչեւ նոյեմբերի 5-ը` ավելացված կինոցուցադրումների համար: Ծրագրի ղեկավարը հավաստիացրեց, որ արդեն ավանդական եւ սպասված այս կինոտոնը հաջորդ տարի կինոդիտումներ եւ հանդիպումներ կկազմակերպի նաեւ Արցախում: Բացի այդ՝ «Կինոաշուն-2013»-ը կներկայանա  նոր բաղադրիչով, ֆիլմացանկերում կընդգրկվեն  սփյուռքահայ կինոռեժիսորների աշխատանքները:

Ազգային կինոտոնի մեկ ամսյակը եւս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց մեծարելու եւ հիշելու հայ կինոյի երախտավորների հոբելյանները: Կինոտոնն այս տարի նվիրվել էր հայ կինոյի հիմնդիր Համո Բեկնազարյանի 120-ամյակին, ինչի առթիվ կազմակերպվեց վարպետի հայտնի եւ անհայտ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, իսկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում կազմակերպվեց գիտաժողով` «Բեկնազարովը եւ ժամանակը» խորագրով:

««Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում հայտարարված գրախոսակականների մրցույթի արդյունքներն հայտարարեց  մրցութային հանձնաժողովի նախագահ`  Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Անիտա  Երզնկյանը: Նա նշեց, որ տարեցտարի մասնակիցների թիվը աճում է, իսկ աճի հետ գրանցվում է նաեւ որակական առաջընթաց: Ընդհանուր առմամբ, գրախոսականների մրցույթին այս տարի մասնակցել են արվեստիր բուհերի  45 ուսանող, 1 կինոքննադատ եւ 1 թատերագետ, կինոլրագրող:

Հաղթողները արժանացան դիպլոմների եւ դրամական պարգեւների:

Նշենք, որ նախորդ տարիների համեմատ մասնակիցների թիվը աճել է` համապատասխանաբար 17, 33 եւ այս տարի արդեն 47:

Հիշեցնեք, որ «Կինոաշուն» ծրագրի նորություններն ու ֆիլմերի ցանկը ամեն օր թարմացվել է Facebook-ի Կինոաշուն եւ Ազգային կինոկենտրոնի էջերում, եւ միաժամանակ դրանցում տեղ գտած տեղակտվությունը իր հերթին տարածվել է գրեթ 60 հազար օգտատեր ունեցող «ԱՐՄԵՆԻԱ» էջում: Ազգային կինոյի ամիս ծրագիրը լայնորեն լուսաբանվել է հայկական ԶԼՄ-ների կողմից:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզան Բագրատունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter