HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է FREDA-ի հոգաբարձուների խորհրդի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Համաձայն օրակարգի` հաստատվել են FREDA-ի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև հիմնադրամի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագիծը:

Նիստում անդրադարձ է եղել ՀԳՏՏԶՀ Ներդրումային կոմիտեի անդամների թեկնածությունների վերահաստատման խնդրին: Խորհուրդը հաստատել է Ներդրումային կոմիտեի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությունը: Արծարծվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու հարցը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուների վերաբերյալ` հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկելու նպատակով:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է FREDA-ի 2012 թ. առաջին ինն ամիսների գործունեության արդյունքները: Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը զեկուցել է ՀԳՏՏԶՀ ընթացիկ տարվա ներդրումային պորտֆելի կատարողականի վերաբերյալ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter