Հրդեհ' «Ֆիրդուսում» (լուսանկարներ)
Այսօր` ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ 1 հասցեում հրդեհ է բռնկել. այրվում էր «Ֆիրդուսի» շուկայի հարակից տներից մեկը: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ինչպես նաեւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը լուրջ վնասներ է պատճառել թե տանը, որտեղ բռնկվել է այն, թե «Ֆիրդուսի» շուկայի առեւտրականներից ոմանց:
Վերջիններս նշեցին, որ իրենց ապրանքը կամ ծխահարվել է, կամ էլ հրդեհի մեկուսացման ժամանակ թրջվել' երկու դեպքում էլ, նախանական հաշվարկով, պատճառելով նյութական մեծ վնաս:
Այս պահին հրդեհի բռնկման հստակ պատճառ չի նշվում, սակայն, ականատեսների պատմելով, եղել է գազի պայթյուն:
Հրդեհն արդեն մեկուսացվել է: Զոհեր եւ տուժածներ չկան:








Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել