Ամեն 10 դեռահասից ինն ապրում է տներում, որտեղ ծխում են
Հունիսի 13-ին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի հարակից բացօթյա տարածքում կկայանա ցուցահանդես` նվիրված չծխողների իրավունքների պաշտպանությանը: Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի սաները կներկայացնեն իրենց աշխատանքները` նվիրված ծխելու և երկրորդային ծխի ազդեցության հիմնախնդիրներին:
Ծխախոտի օգտագործումը և երկրորդային ծխի ազդեցությունը Հայաստանում հանրային առողջապահության առաջնահերթ խնդիրներից են, որոնք հնարավոր է կանխել: Գործող օրենսդրությունը միայն մասնակի է պաշտպանում չծխողների, այդ թվում նաև երեխաների իրավունքները:
Ավելին, դպրոցական տարիքի երեխաները ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը ինչպես տներում, այնպես էլ հանրային վայրերում: Օրինակ` յուրաքանչյուր 10 դեռահասից ինն ապրում է տներում, որտեղ ծխում են իրենց ներկայությամբ, իսկ 8-ը ենթարկվում է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը հանրային վայրերում:
Երիտասարդ ստեղծագործողներն իրենց վերաբերմունք են արտահայտում այս երևույթի նկատմամբ` արվեստի լեզվով:
Ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել