HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել իրավապահ մարմինների ղեկավար կազմին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հանձնարարականներ է տվել քրեական գործերով մինչդատական վարույթի հարցերով հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության արդյունքներով:

Մասնավորապես, ՀՀ կառավարությանը հանձնարարվել է իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նյութատեխնիկական և սոցիալական ապահովության վիճակի համակողմանի ուսումնասիրություն, երկամսյա ժամկետում մշակել վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ և ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին հանձնարարվել է լրամշակել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը` հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում կոնկրետ գործերի օրինակներով վերհանված գործնական հիմնախնդիրները, ինչպես նաև վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում գրավոր առաջարկություններ ներկայացնել նախաքննության կազմակերպմանը և այն սպասարկող հարակից ոլորտների, հատկապես` դատաբժշկական փորձաքննությունների կատարմանը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացմանն առնչվող խնդիրների համալիր լուծումների վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ապահովելու դատախազների, քննիչների և քննչական ստորաբաժանումների ղեկավարների դատավարական լիազորությունների պատշաճ իրականացումը` բացառելով դրանց ձևական իրականացման հնարավոր դրսևորումները:

ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է հաշվարկել և մեկամսյա ժամկետում ներկայացնել քննիչների գործունեության նյութատեխնիկական ապահովմանն ուղղված առաջարկ:

Մեկնաբանություններ (2)

Դարդ-անելի
Միթ՞ե նախագահը տեղյակ չէ, որ նույն պաշտոնյաների հրահանգներով են նախաքննության մարմիններում կատարվում հանցանքների հանցանքը՝ պարտակում նոր հանցանքներով
Ականատես
Իսկ կարծում եք իր իսկ հրահանգով նախաքննական մարմինը գործեր չի պարտակում? միամիտ մի եղեք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter