HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». պետք էր հետևել դատապարտյալների օրինակին

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե դատապարտյալների համար աչքերն ու բերանը կարելը սովորական բան է այնպես, ինչպես աղջիկների համար ականջօղեր կախելը, այդ անցքերը նրանց մոտ կան:

«ՉԻ» - Արդարադատության նախարարի համար անհեթեթ մտքեր հայտնելը սովորական բան է այնպես, ինչպես աղջիկների համար ականջօղեր կախելը կամ կանանց համար՝ սեքսով զբաղվելը. այդ անցքը (բերանը նկատի ունենք) արդարադատության նախարարի մոտ առկա է, իսկ անհեթեթություններ դուրս տալու համար ավելին պետք չէ: Ընդ որում, Հրայր Թովմասյանը բավականին հաճախ է օգտագործում իր այդ կարողությունը:

Արդարադատության համակարգի համար, իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե Հրայր Թովմասյանը զբաղվեր բացառապես իր տեղակալներին ամուսնացնելու գործով (ժամանակին ասել էր, որ այդ հարցն իրեն շատ է մտահոգում): Կամ էլ հետևեր դատապարտյալնրի օրինակին և կարեր բերանը: Գոնե ասուլիսների ժամանակ: Այդպես գոնե կխուսափեր խայտառակությունից, բարեկրթություն ու պարկեշտության փուչիկն էլ այդքան շուտ չէր պայթի:

Մեկնաբանություններ (2)

hasmik
արդարադատության նախարարը գնալով նմանվում է Գեբելսին, նրանք էլ էին նման արտահայտություններ անում կոնց լագերերների մասին, սա պետք է շուտ հեռանա , թե չէ վայ մեզ
կարո
ես էլ ասեմ դատավորներից և նոտարներից ոմանք ում են ընդօրինակել, անում են արտահայտություններ իրենք իրենց բախտից, որ նոտար կամ դատավոր են դարձել, զարմացած, բայց որ պատասխան պիտի տան անվայելուչ արտահայտությունների համար, կարող են դիմել ամենաստոր արարքների։ Չնայած, ինչ եմ ասում, մինչև հիմա իմ այդ ասած դատավորն ու նոտարը մի բարի անուն էլ չունեն, նրանք հարստանում են ստորությամբ, դա հերիք չի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter