HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ծեծողների մեծ մասը կալանավորված չէ

«Հարսնաքարի» գործով տուժողները երեկվա դատավարության ժամանակ մանրամասն ներկայացրին այդ օրվա իրադարձությունները, թե ինչպես են ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի թիկնապահները անմարդկային ձևով ծեծի ենթարկել ռազմական բժիշկներին:

Ավելին, դատավարության ժամանակ բացահայտվեց, որ նախաքննական մարմինը, ըստ էության, կոծկել է հանցագործությունը. տուժողներից Արտակ Բայադյանը ցուցմունք տվեց, որ իրենց ծեծողները եղել են 15-20 հոգի, այնինչ այսօր մեղադրյալի աթոռին նստած է ընդամենը վեց հոգի:

Բացի դրանից՝ ըստ նրա՝ դեռ ռեստորանի դահլիճում տեղի ունեցած միջադեպին ակտիվ մասնակցություն է ունեցել ճաղատ գլխով, կարճահասակ, գեր մի տղա, որը, սակայն, այդպես էլ չկա ամբաստանյալների ցուցակում, ոչ էլ հարցաքննվել է որպես վկա:

Միայն այս փաստերը, թերևս, բավարար են պնդելու, որ իրավապահներն արել են ամեն ինչ Հայրապետյանի հարազատներին գործից չոր դուրս բերելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter