«Հրապարակ». լարվածություն Հ1-ում
ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ Տիգրան Բարսեղյանն արդեն մի քանի ամիս է, ինչ նշանակվել է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խորհրդական, ինչը լարվածություն է առաջացրել Հ1-ում: Այստեղ չեն բացառում, որ հենց նա էլ մի քանի ամսից կփոխարինի պաշտոնավարման ժամկետը լրացած Հարությունյանին:
Բարսեղյանի անունը որոշ լրատվամիջոցներ կապում էին 2004թ. ապրիլի 12-ի և 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ: Նրա ղեկավարած վարչությունն էր գաղտնալսել ընդդիմադիր գործիչների հեռախոսազրույցները:
Զբաղեցրած պաշտոնից նա ազատվել է 2011-ի նոյեմբերին՝ ըստ լավատեղյակ աղբյուրների՝ սպասվող պալատական հեղաշրջման փորձերին տեղյակ լինելու, սակայն այդ մասին ղեկավարությանը չզեկուցելու պատճառով:
Հ1-ում «Հրապարակի» աղբյուրները տեղեկացնում են, որ Բարսեղյանն է Հ1-ի եթերը գովազդազրկելու առաջարկի հեղինակը, ինչն էլ հենց լարվածություն է առաջացրել: Հունվարի 1-ից Հանրայինն այլևս գովազդներ չի հեռարձակելու:
Այնուհանդերձ, «Հրապարակի»՝ նախագահականին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում նաև, որ սույն գեներալն առաջիկայում կնշանակվի Սերժ Սարգսյանի անվտանգության հարցերով խորհրդական: Այս պաշտոնը թափուր է Գառնիկ Իսագուլյանի հեռացումից ի վեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել