HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ղարաբաղ տելեկոմը» թողարկում է «ՄԵՐՈՆՑՈՎ» նոր ծառայությունը

«Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2012 թվականի նոյեմբերի 1-ին թողարկում է նոր ծառայություն՝ «ՄԵՐՈՆՑՈՎ»: Այն նախատեսված է միայն կանխավճարային բաժանորդների համար:

Պայմաններ՝

• դեպի «Ղարաբաղ տելեկոմի» ցանց՝ 50% իջեցված սակագին

• դեպի Հայաստան՝ 25% իջեցված սակագին:

Հեռախոսահամարները ավելացվում են բաժանորդի ծառայության ցանկում անվճար:

Հեռախոսահամարի յուրաքանչյուր փոփոխություն արժե 150 դրամ (ներառյալ ԱԱՀ):

«Ղարաբաղ տելեկոմի» բաժանորդները կարող են հավաքել *777*հեռախոսահամարը# հաստատել և ընտրել առավելագույնը 3 հեռախոսահամար: «Մերոնցով» ծառայության ցանկում գրանցված բոլոր 3 համարները կարող են լինել «Ղարաբաղ տելեկոմի» հեռախոսահամարներ կամ 2-ը «Ղարաբաղ տելեկոմի», 1-ը՝ Հայաստանի տարածքում գործող ցանկացած օպերատորի հեռախոսահամար:

Հիշեցնենք, որ «Ղարաբաղ տելեկոմը» շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 10 տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ ԼՂՀ տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:

«Ղարաբաղ տելեկոմը» տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկամանրաթելային կապի միջոցով:

Մեկնաբանություններ (3)

ԳԱԳԻԿ
ԷԴ ՄՈՒՆՔԻ ՄԵՋ ԼԱՎ ԿԼԻՆԻ ԸՆԴԳՐԿԵՔ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԵԿԱԾ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏՆԱՈՐՎԱԾ ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆԱՈՐՆԵՐԻՆ,ՄԻԳՈՒՑԵ ԴԱ ԱՌԻԹ ՀԱՆԴԻՍԱՆԱ ՎԵՐԱԴԱՐՆԱԼՈՒ ՂԱՐԱԲԱՂ ԵՎ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՐԱ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԻՆՉԻ ԿԱՐԻՔԸ ՄԵՐ ՂԱՐԱԲԱՂԸ ՇԱՏ ՈՒՆԻ
Հայ
ԼՂՀ տնտեսական զարգացումը մեկուսի չէ իրականացվում, այն հնարավոր է միայն ՀՀ ակտիվ մասնակցությամբ և աջակցությամբ: Ուրեմն եթե այդպիսի պոտենցիալ ունեն ԼՂՀ տնտեսության զարգացմանը ակտիվ մասնակցելու, ապա վատ չի, որ ակտիվ մասնակցեն նախ մեր ՀՀ տնտեսությանը, որը հաստատ մասնակցության ապահովման կարիք շատ ունի:
ԳԱԳԻԿ
ՀՀ-ի ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԷՍՕՐ ԱՐՏԱԳԱՂԹ Է,ՈՐԸ ՈՒՆԻ ԻՐ ՀԻՄՆԱՈՐՎԱԾ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ,,,ԼԱՎ ԿԼԻՆՆԻ ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԵՐՈՎ ՓՈՐՁԵՆՔ ԵՐԿԻՐԸ ԲԵՐԵԼ 1988 թ ՄԱԿԱՐԴԱԿԻ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter