HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հափշտակություն՝ ատրճանակի սպառնալիքի տակ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին Արցախի փողոցի թիվ 12 շենքի մոտից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռոբերտ Դ.-ին, որի խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է 22 սմ երկարությամբ, 11 սմ շեղբով գաղտնի փականով դանակ:

Ռոբերտ Դ.-ն խոստովանել է, որ դեռևս չպարզված երկու անձի հետ սեպտեմբերի 11-ին Արցախի փողոցի թիվ 8 շենքին հարակից ավտոտնակների մոտ պնևմատիկ ատրճանակի սպառնալիքի տակ 22-ամյա մի երիտասարդից հափշտակել է 50 գրամանոց ոսկյա շղթա:

Հայտնաբերված դանակն ուղարկվել է փորձաքննության:

«Ռոբերտ Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter