Ոստիկանությունը հետաքննում է Վահագնաձորի անտառում տեղի ունեցած ապօրինի ծառահատումը
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս Վահագնաձոր գյուղի հարակից անտառամերձ տարածքում ստուգման են ենթարկել 1992 թ. ծնված Գուրգեն Ղ.-ի «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 1,2 խմ փայտանյութով:
Գուրգեն Ղ.-ն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել փայտանյութի վերաբերյալ և հայտարարել է, որ նույն օրը փայտանյութը պատրաստել է ինքը՝ Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով ապօրինի հատելով 1 թխկի և 1 կաղնենու 2 ճյուղ:
Պատճառված վնասի չափը պարզվում է: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան Գուրգեն Ղ.-ի հետ միասին բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել