
Ոստիկանության հետ առաջիկա «Ուղիղ կապի» թեման Ակադեմիայի ընդունելության քննություններն են
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում գործող «Ուղիղ կապի» հերթական հյուրը ոստիկանության Ակադեմիայի ներկայացուցիչն է, ում կարելի է դիմել 2011-2012 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության քննությունների պայմանների, կարգի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ հարցերով:
«Հարցերը կարող եք ուղղել հունիսի 14-ին՝ ժամը 14:30-ից մինչև 16:00-ն, 54-73-14 հեռախոսահամարով (նշված ժամանակահատվածից հետո «Ուղիղ կապ»-ը չի գործելու)»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել