
Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր դատավոր
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Զախարյանը այդ պաշտոնում է 2008թ. հունվարի 1-ից: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա Հայաստանի ամենահարուստ դատավորն է:
Ըստ 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ Արտակ Զախարյանը տարեկան ստանում է 3 մլն 939 հազար 287 դրամ աշխատավարձ, սակայն նրա հաշվին առկա գումարները մի քանի հարյուր անգամ գերազանցում են ստացած աշխատավարձի չափը:
2011թ. սկզբին Արտակ Զախարյանն ունեցել է 422 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 412 մլն: Դատավորը դրամական միջոցներ է պահում նաև արտարժույթով. 200 հազար դոլար և 200 հազար եվրո, որոնք ամբողջ տարվա ընթացքում մնացել են անփոփոխ:
Նշենք, որ 1998 թ.-ից մինչև 2001 թվականը Արտակ Զախարյանն աշխատել է ՀՀ Մաքսային պետական կոմիտեում՝ որպես արագ հակազդման բաժնի առաջատար մասնագետ, տեսուչ, այնուհետև ավագ տեսուչ։
2001 թ. նշանակվել է քննիչ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում, իսկ 2005-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությում դատախազի օգնական, 2007 թվականին՝ դատախազ։
2008 թ.-ից առ այսօր աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Թե որտեղից դատավորին այդքան գումար, պարզ չէ: Ամենայն հավանականությամբ, նշված գումարները «ժառանգություն» է ստացել հորից՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանից:
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել