HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. կոռուպցիայի դեմ պայքարում կկիրառվեն վիրահատական մեթոդներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության այսօրվա նիստում

Հարգելի գործընկերներ,

Հանրապետության նախագահի հետ ես զրույց եմ ունեցել՝ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ։ Այն իրավիճակը, որը կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում։ Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում՝ վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի և տեսանելի։

Վաղը ես հրավիրել եմ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ։ Որպեսզի այս բնագավառում մենք ունենանք հաջողություն, կարծում եմ, որ անհրաժեշտ է էապես ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ։

Դրա համար, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ Դավիթ Սարգսյանին առաջարկություններ ներկայացնել այն մասով, թե որ հասարակական կազմակերպությունների հետ եք դուք համագործակցում այս բնագավառում, որպեսզի նրանց նույնպես մասնակից դարձնենք այս քննարկումներին։

Եվ երկրորդը, կարծում եմ, որ ճիշտ կլինի նաև հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի նրանք մեզ հետ համագործակցեն և ներգրավված լինեն այս աշխատանքներում։

Պարոն Սարգսյան, ապահովեք, որ վաղը և՛ միջազգային կազմակերպությունները, և՛ հասարակական կազմակերպությունները նույնպես մասնակցեն մեր խորհրդակցությանը։

Մեկնաբանություններ (3)

GAGIK
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՎ ԱՊԱՑՈՒՑԵՍ,,,ՄԵՆԱԿ ԹԵ 5000 դռամ ՎԵՐՑՆՈՂՆԵՐԻՑ ՉՍԿՍԵՔ ՈՒ TV ՇՈՈՒ ՍԱՐՔԵՔ
Xunsap'ha
Miracles are possible, although not probable. Let's say that we'll believe it when we see it. Common folks have a saying: fish starts rotting from its head. Your whole head is sick and corrupt. Any chance your governers can be replaced with honest folks? I very much doubt it. Your chances to clean up your own corrupt practices are negligible to zero.
tufraf
Hypocracy at its supreme best - these two are amongst the most corrput. How to make asses of yourselves - do they really thing people are so stupid to believe their statements - knowing their track record.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter