Կվերականգնվի Երևանի «Աերացիա» կեղտաջրի կոյուղու մաքրման կայանը
Կառավարության այսօրվա նիստում «Արտելիա Ville & Transport» ընկերությանը ճանաչվել է 2 մլն 757 հազար եվրո պայմանագրային արժեքով ծառայությունների մատուցող և աշխատանքի կատարող՝ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրով «Մանրամասն նախագծման և վերահսկողության աշխատանքների» իրականացման նպատակով։
Ծրագրով նախատեսված է վերականգնել Երևանի «Աերացիա» կեղտաջրի կոյուղու մաքրման կայանը, նորոգել քաղաքի հիմնական կոլեկտորներն ու մայր ջրատարները, արդիականացնել ջրամատակարարման ներքին ցանցերը և այլն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել