HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշմամբ երկու քոլեջ վերակազմակերպվել է

Կառավարության այսօրվա որոշմամբ «Երևանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միացվելով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը նույն հիմունքներով՝ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին։

Ակնկալվում է, որ միավորումը քոլեջներին հնարավորություն կտա բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ուսանողներին՝ դյուրին ձևով ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ միջազգային փորձագետներն առաջարկում են միացման ձևով վերակազմակերպել նաև փոքր և պակաս արդյունավետություն ունեցող բուհերը։

Մեկնաբանություններ (1)

ominac
Կառավարութեան ի՞նչ գործն է բուհերու դրամ տալը։ Փոխանակ իրենց հիմնական գործով զբաղուին, եւ արդարադատութեան, ոստիկանութեան եւ ընտրութիւնները արդար անցնեն, նայեցէք ինչով կզբաղուին։ Ես ալ հոս հերթի կեցած եմ, հաճիս կ՞րնաք ինծի շաքար տալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter