HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացվի առաջին բարեգործական քայլաթոնը

Նոյեմբերի 4-ին՝ ժ.12:00-ին, Երևանի Շահումյան հրապարակից կմեկնարկի «Մեր քայլերը հանուն երեխաների» առաջին բարեգործական քայլաթոնը, որն իրականացվում է «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ:

Քայլաթոնի նպատակն է հավաքել միջոցներ Գեղարքունիքի Ծովակ համայնքում ֆուտբոլի դաշտ կառուցելու համար: Մարզադաշտը կծառայի Ծովակի և հարակից 5 գյուղի երեխաներին և պատանիներին, ովքեր, ի տարբերություն քաղաքաբնակ իրենց հասակակիցների, զրկված են լիարժեք ֆիզիկական դաստիարակություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններից:

Ընդհանուր առմամբ ֆուտբոլի դաշտը կծառայի 8-15 տարեկան մոտ 300 երեխայի, նրանց թվում 220 տղա, 80 ակտիվ ֆուտբոլասեր աղջիկ և հատուկ կարիքներ ունեցող 15 երեխա. մարզադաշտի կառուցման ընթացքում հաշվի կառնվեն այս երեխաների առանձնահատկությունները:

«Մեր քայլերը հանուն երեխաների» քայլաթոնի մասնակիցները կմրցեն միմյանց հետ՝ արագ քայլքով անցնելով շուրջ 3.5 կմ ճանապարհ Երևանի կենտրոնական փողոցներով՝ Շահումյան հրապարակ, Բեյրութի փ., Արգիշտի փ., Մաշտոցի պող., Պարոնյան փ., Սարյան փ., Թումանյան փ., Հյուսիսային պողոտա: Քայլաթոնի մասնակցության տոմսերի արժեքը մեծահասակների համար 10.000 դրամ է, իսկ ուսանողների և երեխաների համար՝ 5000 դրամ:

Հաղթողները կպարգևատրվեն «Գոլդս ջիմ» մարզական ակումբի անդամակցության քարտերով: Մարզադաշտի կառուցման գործում իր զգալի ներդրումն է ունենալու նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը:

Միջոցառմանը աջակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Սպասվում է հատուկ խրախուսական մրցանակ ազգային հավաքականի սիրված մարզիկների կողմից: Իսկ Ծովակի պատանի ֆուտբոլիստների համար կկազմակերպվի այցելություն Վ. Սարգսյանի անվ. մարզադաշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter