HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ «Սենդի» ավերիչ փոթորկի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես ասված է.

«Ձերդ գերազանցություն, խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած «Սենդի» ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ: Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի վիշտն ու ցավը՝ բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ տուժած շրջաններին՝ շուտափույթ վերականգնում»։

Մեկնաբանություններ (1)

Սիրանուշ
Մեկը լինի մեզ ցավակցի մեզ մարդածին աղետների հետևանքով տուժածների կապակցությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter