HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը Իոաննիս Տաղիսն է

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ նա նշանակալի ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են դարավոր ու պատմականորեն ձևավորված ավանդույթների վրա, և Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների պահպանմամբ ու զարգացմամբ:

Իոաննիս Տաղիսը վստահեցրել է, որ ջանք չի խնայի պաշտոնավարման ընթացքում լավագույնս ծառայելու և իր կարողություններն ի սպաս դնելու՝ հանուն հայ և հույն ժողովուրդների բարեկամության, երկու պետությունների միջև կապերի առավել ամրապնդման:

Դեսպանը նշել է, որ 2011թ. Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստան վերահաստատեց Հայաստանի և Հունաստանի միջև առկա ջերմ հարաբերություններն ու ամենատարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու կողմերի պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter