«Հրապարակ». ընկեր Համիկը ավտո էր ծեծում
Երկու օր առաջ Թամանյանի արձանի մերձակայքում ԱԺ գործերի կառավարիչ, ԱԺ նախագահի աջ ձեռք ընկեր Համիկը հարբած վիճակում իջել է իր մեքենայից, սկսել է «ծեծել» հանդիպակաց, իր կարծիքով սխալ կայանված ավտոմեքենային` հարվածել ապակիներին, դռներին:
Ըստ ականատեսների` դեպքի վայր են հասել կարմիր բերետավորները եւ բերման ենթարկել կառավարիչին, այնուհանդերձ, որոշ մարդկանց «կարեւոր» զանգերից հետո, նա բաց է թողնվել. ԱԺ միջանցքներում նախօրեին բացառապես այս մասին էին խոսում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել