HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». «Սթարը» վաճառվո՞ւմ է. կուտակված պարտքերը բավական մեծ են

«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սթար»-ի սեփականատեր Գեւորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է «Սթար» սուպերմարկետների ցանցը:

Հավելենք, որ ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաեւ «Սթար»-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչքան պարտքի պատճառով է վաճառվում «Սթարը», ընկերության մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Արսեն Մանասյանը պատասխանեց. «Նման բան չկա: Մենք մատակարարների հետ աշխատում ենք հատուկ ծրագրով: Սա անհեթեթություն է, շուկայի մակարդակի զրույցներ»:

Մինչդեռ մեր աղբյուրները հավաստիացնում են, որ «Սթարի» կուտակած պարտքերը բավական մեծ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter