«Հայկական ժամանակ». համարյա չգիտի
Նախօրեին խորհրդարանում «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրել է` մշակվու՞մ է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ինչի մասին գրվել է մամուլում: «Ոչ»,- պատասխանել է նախարար Թովմասյանը:
Հնարավո՞ր է, որ նախագահական ընտրությունների օրը հանրաքվե լինի` հարցին էլ պատասխանել է. «Փորձեք օրենսդրությունը վերցնել, հաշվարկներ անել, ինքներդ եզրակացություն կանեք»: Դիտարկմանը, թե հաշվարկները ցույց են տալիս, որ իշխանությունը կարող է հասցնել դա անել, Թովմասյանը հակադարձել է. «Չէ, համարյա էլ չենք հասցնում»:
Այսինքն՝ հնարավոր չէ՞ այդ տարբերակը` փորձել է հստակեցնել «ՀԺ» թղթակիցը: «Ամեն ինչ էլ հնարավոր է, չգիտեմ, չեմ կարող ասել, հնարավոր է»,- պատասխանել է նախարարը:
Խոսքը սահմանադրական փոփոխությունների միջոցով փոխվարչապետի նոր, լայն լիազորություններով պաշտոն ստեղծելու մասին է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել